Երբ կառավարության ղեկավարի կինը՝ թեև պաշտոնական դիրք չունենալով, բայց փաստացի զբաղեցնելով առանցքային հրապարակային դեր, մարդկանց քննադատությանը հակադարձում է «ոջիլ», «տխմար», «տգետ», «անդաստիարակ» բառերով, ապա խնդիրը վեր է սովորական էմոցիոնալ արձագանքից։ Սա քաղաքական շեղման, հանրային պաթոլոգիայի և քաղաքացիական արժանապատվության հետևողական խեղման դրսևորում է։
Իշխանության վերնախավի ընտանիքից հնչող նման խոսքը վկայում է ոչ թե ուժի, այլ դատարկության մասին։ Երբ փաստարկի փոխարեն կիրառվում է պիտակ, իսկ հակափաստարկի փոխարեն՝ նվաստացում, այդպիսի դրսևորում ցուցաբերողը դառնում է ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր։
Կրթելը գայթակղիչ զբաղմունք է, իսկ կրթվելը` ձեզ մոտ երբևէ չստացված:
Արսեն ԲԱԲԱՅԱՆ